Մեր նպատակն է հայկական մանկական գրականությունը հայերեն լեզվով հասանելի դարձնել Հայաստանում և արտասահմանում բնակվող հայ մանուկներին, կրթել և դաստիարակել նրանց հայկական ոգով: Մեր փոքրիկները սիրում են խաղալ ժամանակակից այնպիսի սարքերով, ինչպիսիք են iPad-ներն ու iPhone-ները: Մենք այդ զբաղմունքը դարձրել ենք ոչ միայն հաճելի, այլ նաև օգտակար:

Ընտրելով հայկական լավագույն հեքիաթները` մենք պատկերազարդում ենք դրանք և համապատասխանեցնում iPad և iPhone սարքերի էկրաններին, ինչի շնորհիվ էլ երեխան ծանոթանում է հայկական հեքիաթներին` չկտրվելով իր սիրելի սարքերից: Հեքիաթները կարելի է նաև լսել` ի շնորհիվ կցված ձայնագրության: Այս ֆունկցիայի շնորհիվ երեխան պատմողի հետ ինքնաբերաբար անընդհատ կրկնում է հեքիաթը և կարճ ժամանակահատվածում կարողանում է անգիր անել բավականին ծավալուն բովանդակություն:

Հուսով ենք, որ armeniantales.com կայքը կօգնի, որպեսզի մենք կարողանանք մեր լուման ներդնել հայ մանուկների պատկերազարդ մանկության, նրանց հայեցի կրթության և հայկական մանկական ստեղծագործությունների պահպանման գործում: Մենք ավելի քան ուրախ կլինենք ընդունել ձեր մեկնաբանությունները, առաջարկությունները, ինչպես նաև բողոքները մեր էլ. հասցեին` info@armeniantales.com կամ խոսել Ձեզ հետ հետևյալ հեռախոսահամարով` +374 94 622442:

Հայկական հեքիաթների անձնակազմը միշտ պատրաստ է պատասխանել Ձեզ հետաքրքրող հարցերին և դիտարկել Ձեր առաջարկությունները: Լրացրեք հետևյալ դաշտերը, և մենք հնարավորինս շուտ կարձագանքենք Ձեր նամակին.
Ադոնցի 2 շենք, 3-րդ հարկ
ք. Երևան, 0014,Հայաստան
+374 94 622442
info@armeniantales.com